Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները որոշեցին լավագույններին

Սպորտ
a1gimnastika-1

Երեւանում կայացան սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների 2018թ առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հաղթեց բազմամարտում, ազատ վարժությունում, նժույգթափում, հենացատկում, զուգափայտում եւ պտտաձողում: Օղակների վրա չեմպիոն դարձավ Վահագն Դավթյանը: Կանանց առաջնությունում բազմամարտում 5-րդ անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվեց Աննա Գրիգորյանը: Երկրորդ տեղը գրավեց Ելենա Հայկազնունին, իսկ երրորդը՝ Անի Եղիկյանը: Նշենք, որ մրցանակակիրները մեդալներից բացի դրամական պարգեւներ ստացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Չեմպիոններին հանձնվեց 20 հազարական դրամ, արծաթե մեդալակիրներին՝ 15 հազարական, բրոնզե մեդալակիրներին՝ 10 հազարական: