Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Սաուդյան Արաբիային

Կարևոր լուրեր Սպորտ
a1rusastan-14.06

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում Ռուսաստանի հավաքականը սեփական դաշտում 5։0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսում աչքի ընկան Յուրի Գազինսկին եւ Դենիս Չերիշեւը։ Ընդմիջումից հետո, հանդիպման վերջին 20 րոպեում, երեք գոլ խփեցին Արտյոմ Ձյուբան, նույն Չերիշեւը եւ Ալեքսանդր Գոլովինը։ Այդպիսով, աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին խոշոր հաղթանակը, իսկ մրցաշարի ռմբարկու դարձավ Դենիս Չերիշեւը։