Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախիջեւանի հարցը պետք է լուծվի, այլապես Հայաստանը հավերժ կմնա շրջափակման մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Հայաստանի շուրջ օղակն անընդհատ սեղմվում է։ Նախիջեւանում ձեւավորված բանակը սպառնում է մեզ։ Հայկական կողմը պետք է զբաղվի այս հարցով իր խոշոր եղբոր հետ, ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ «Նախիջեւանի խնամակալության երաշխավոր երկրներն են Ռուսաստանը եւ Թուրքիան։ Հիմա էլ մենք դաշնակից ենք Ռուսաստանի հետ եւ մենք փորձում ենք այդ հարաբերությունները հավասարեցնել՝ դուրս գալով ենթակա ծառայի կարգավիճակից: Այս հարցը պետք է լուծվի, այլապես Հայաստանը կմնա հավերժ շրջափակման մեջ»,-ասում է քաղաքագետը: Նա Նախիջևանի հարցի լուծման երկու տարբերակ է տեսնում: «Առաջին լուծումը ռազմական է, որին պետք է պատրաստ լինենք, երկրորդը՝ Նախիջևանի իրավական թղթածրարի հստակեցնելը և միջազգային հարթակներում ներկայացնելը»: Անդրադառնալով ԵԱՀԿ համանախագահների այցին՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ Հայաստանում ահռելի բան է փոխվել և շարունակվում է փոխվել, պետականաշինությունը սկսվել է, և բնական է, որ համանախագահները պետք է գային և գնահատեին: «Հայաստանի Հանրապետությունը աշխարհի լրատվական ցանցերից չի իջնում, մենք մեր թավշյա հեղափոխությամբ վաստակել ենք քաղաքակրթական արժեք, որի կորուստի իրավունքը չունենք: Հայաստանում եղել է արմատական փոփոխություն»: Քաղաքագետը կարևորեց, որ Հայաստանի վարչապետն իր առաջին այցը կատարեց Ստեփանակերտ: Նա իրատեսական համարեց Արցախը բանակցային կողմ վերադարձնելը: Քաղաքագետը  Սասնա Ծռերի որոշ անդամների ազատ արձակելը ողջունում է։ «Լավ է, որ դա  եղավ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան գնալուց առաջ։ Սա նշանակում է,  որ Հայաստանն ազատ, անկախ երկիր է»։