Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում ֆուտբոլային տրամադրություն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Di0vaBLfRdRCnaPhG401scbndXeAutJJ

Այսօր երեկոյան Մոսկվայում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջինը կհանդիպեն  ՌԴ-Սաուդյան Արաբիա  հավաքականները;     Մոսկվայի կենտրոնական փողոցներում  ֆուտբոլային տրամադրություն  է։ Երկրպագուները  շրջում են փողոցներով։   Նրանց մեծ շատ են  Սաուդյան Արաբիայից ժամանած  երկրպագուները։ Նրանք հանդես էին գալիս ամենատարբեր կերպարներով ու ոգեւորիչ կոչերով։ Նրանցից ետ չէին մնում նաեւ այլ երկրների երկրպագուները։ Դեպի Կարմիր հրապարակ տանող ճանապարհների եւ մայթերի մեծ մասը ոստիկանության աշխատակիցները փակել էին. հրապարակում երեկ մինչեւ ուշ գիշեր  համերգ էր`  օպերային համաշխարհային աստղերի մասնակցությամբ։ Ոստիկանները փակել էին նաեւ մայթերի այն հատվածները, որտեղ ամենից շատ էին հավաքված այս կամ այն թիմի երկրպագուները։