Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Քաղաքականություն
kvirikashvili_c9f76a

aliq.ge Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է արտահերթ մամուլի ասուլիսի ընթացքում: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է տնտեսական ոլորտում արձանագրած հաջողությունների մասին: «Այսօր այն պահն է, երբ խորհրդարանի ղեկավարին պետք է  նոր թիմ ձևավորելու հնարավորություն տրվի՝  ելնելով նրանց հայացքներից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նա տնտեսական ոլորտում անցկացրած կարևոր որոշումներն է թվարկել, այդ թվում՝ վերաֆինանսավորման դրույքի չափավոր աճ, պարտքերի կուտակման ուղղությամբ արված քայլեր: Դեռ նախօրեին իշխող  «Վրացական երազանքի» գրասենյակում արտահերթ նիստի ավարտից հետո, կուսակցության բոլոր անդամները հերքում էին վարչապտի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Այսօր առավոտյան խորհրդարանի որոշ անդամներ կոչ արեցին վարչապետին թողնել պաշտոնը: Կվիրիկաշվիլիի հեռացումը պաշտոնից ենթադրում է կառավարության լուծարում: Խորհրդարանական մեծամասնությունը նախագահին նոր կառավարական կազմը կներկայացնի 7 օրվա ընթացքում: Նախագահն իր հերթին պետք է ներկայացնի կառավարության կազմը խորհրդարանին:


Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կառավարության պարտականությունների կատարման վերաբերյալ հրամանագիր է ներկայացրել։ Նախագահի հրամանագիրը իր պաշտոնական կայքում մի քանի րոպե առաջ է հրապարակվել: «Վրաստանի Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի և 80-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Վրաստանի կառավարության նույն կազմը պետք է պարտադիր կատարի պարտականությունները, մինչև կառավարության նոր կազմը ձևավորվի», – ասված է նախագահի հրամանագրում։ Կվիրիկաշվիլիի հրաժարականը նշանակում է, որ կառավարության կազմը ինքնաբերաբար լուծարվում է։ Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը 7 օրվա ընթացքում պետք է ներկայացնի նոր կառավարության կազմը, որից հետո էլ 7 օրվա ընթացքում Գիորգի Մարգվելաշվիլին կառավարության նոր կազմը կներկայացնի խորհրդարանին։