Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք միշտ ենք հավատացել, որ բոլորն ազատության մեջ են լինելու. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Հասարակություն
jirayr

Այս օրերին քաղբանտարկյալներն  ազատության մեջ են հայտնվում: Մենք միշտ ենք հավատացել, որ բոլորն ազատության մեջ են լինելու:  Ոչինչ,  ուշ լինի, նուշ լինի,- ասաց դատարանից  ազատ արձակված  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: «Այս օրերին պետք է գործել զգույշ:  Մենք մեր ցավը պետք է հայտնենք այն զոհերի հարազատներին, որը  եղավ ապստամբության փորձի ժամանակ: Այդ ցավը բոլորիս ցավն է: Ոչ ոք չունի այն եզրակացությունը, թե տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության համար»: Հուսամ առաջիկայում կունենանք անկախ դատարան եւ կքննվեն բոլոր հարցերը, -ասաց Ժիրայի Սեֆիլյանը: «Մենք այս դեպքում  շահագրգիռ կողմ ենք: Զսպվածության կոչ եմ անում բոլոր կողմերին: Երկրորդ կոչս վերաբերում է սփյուռքին՝ օր առաջ վերադարձեք Հայաստան, կառուցելու մեր երազած Հայաստանը»: Մինչեւ բոլորը դուրս չգան,  ես չեմ հաղորդակցվելու  լրագրողների հետ: Այս օրերին ես լծվելու եմ այդ գործին, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն,-եզրափակեց  Ժիրայր Սեֆիլյանը: