Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը պիտի ֆինանսական փոխհատուցում տա «Ա1+»-ին. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Zurabyan

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ սա այն հանձնաժողովն է, որը տարիներ առաջ եթերազրկել է «Ա1+» հեռուստաընկերությանը. «Մենք երբևէ կտեսնե՞նք «Ա1+»-ը եթերում»,- հարցրեց պատգամավորը: «Այդ խնդրի մասին բոլորս գիտենք, ես վերջերս մի հարցազրույց կարդացի, որտեղ նշվում էր, որ «Ա1+»-ի ղեկավարը չի ցանկանում փոխել հեռուստաընկերության գործունեության ներկայիս ձևաչափը, անցած տարի մրցույթին մասնակցելու հայտ չի եղել, հուսանք այս տարի կլինի»,- հարցին ի պատասխան ասում է հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Արարատ Զուրաբյանը համոզված է, որ պետությունը պիտի ֆինանսական փոխհատուցում տա «Ա1+»-ին պատճառած վնասների համար. «Տարիների ընթացքում պետությունը հետևողականորեն փորձել է խոչընդոտել «Ա1+»-ի աշխատանքը»: