Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել ու չէին ուզում գնալ. իրարանցում «Ա1+»-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kana

 Ինչ է  փոխվում աշխատասենյակում, երբ միանգամից այնտեղ հայտնվում է 20 –ից ավելի երեխա։ «Կանա»  ամառային  դպրոցի սաները որոշել էին էքսկուրսիայի գալ «Ա1+» հեռուստաընկերություն։ Փոքրիկներից ամեն մեկն իր պատկերացումն ունի լրագրողի մասնագիտության մասին։ Մեծ մասը  լրագրող  դառնալ չի ուզում, բայց  շտապում է  խոսափողը  իր  ձեռքում պահել եւ հարցեր տալ ։  Իսկ երբ  պարզում են, որ իրենց  ընկերը  գործարար է  ուզում դառնալ, հարցերն ավելի շատ են։ «Ա1+»-ում երեխաներին ամենից շատ դուր էր եկել   մոնտաժի սենյակը։ Արագորեն աշխատանքի բաժանում էին արել եւ տեղավորվել։ Ի դեպ, ուսուցիչներին շատ դժվարությամբ  հաջողվեց  երեխաներին համոզել, որ արդեն ժամանակն է  էքսկուրսիան ավարտելու։ Իսկ նրանց գնալուց հետո «Ա1+»-ում մնաց այս  հրեշտակը։