Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդորելու եմ Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira

Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրդովմունքը. «Ի տարբերություն ձեզ, Գագիկ Ծառուկյանն ինչ  բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել: Հարցրեք այն ուսանողներին, որոնք ամեն տարի կրթաթոշակ են ստանում, նրանցից քանի՞սն են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ»: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան բերելու և հաստատելու դեպքում Նաիրա Զոհրաբյանն անձամբ հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել, իսկ Ծառուկյանին դիմած քաղաքացիներին ուղղորդելու են կառավարություն: