Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-1

Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքերում կատարվող գործողությունները Ադրբեջանի կողմից հերթական ապատեղակատվությունն է: Երեկ այդ դիրքերից վերադարձած քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը  հաստատում եւ մանրամասնում է: «Խոսքը վերաբերվում էր երկու բարձունքների Արդիչ եւ Կեզելկայ, երրորդ բարձունքի մասին ես հատուկ եմ առանձնացնում Հունուտ կամ Գունուտ դիրքի վերցնելը, Հունուտ գյուղի ազատագրումը «հայկական օկուպացիայից» , 50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելուն, «Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելուն, այս ամենը ապատեղեկատվութուն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Սաֆարյանը: Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւն այսօր փորձում է  ռեւանշի հասնել Նախիջեւանում: «Մեր դիրքերը սեպաձեւ եւ հակառակորդի պաշտպանական  դիրքերը  ճեղքող դիրքեր են եւ իրենք  են փորձում այդպիսի դիրքեր ստեղծել, որոնք լարվածության օջախներ կստեղծեն, որովհետեւ միջդիրքային տարածության կրճատումը թույլ է տալու օգտագործել ավելի փոքր հեռահարության զինատեսակներ»: Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը չի գնա լայնամասշտաբ ռազմական գործողությունների: «Լայնամասշտաբ պատերազմ սկսելը այդքան հեշտ բան չէ, 2016թ.  կային բազում գործոններ, որոնք ցավոք սրտի թույլ էին տալիս այդ պատերազմի մասին խոսել, ինչպիսին  ռուս-թուրքական առճակատումն էր, որովհետեւ 2016թ. Ալիեւը կարող էր մտածել, որ Թուրքիան միգուցե շահագրգռություն ունենա Նախիջեւան մտնելու, որովհետեւ ռուսների հետ կռված էր, բայց այժմ նա այդպիսի շահագրգռություն չի կարող ստեղծել Թուրքիայի համար, որքան էլ ադրբեջանական տանդեմը բավականին սերտ լինի: Թուրքիան չի կարող ոչ իր ատոմակայանը, որը կառուցում են ռուսները, ոչ իր հարավային հոսքը, ոչ իր Ս-400 մատակարարումը չի կարող վտանգի տակ դնել հանուն Ադրբեջանի, հանուն Նախիջեւանում Ադրբեջանին պաշտպանելուն: Դա չի կարող լինել»,-մեզ հետ զրույցում նշեց Ստեփան Սաֆարյանը: