Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը

Հասարակություն
jirayr-sef

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նախորդ նիստին պաշտպանական կողմը Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ է ներկայացրել, սակայն դատարանը նրանց կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունների հետ կապված որոշումների ներկայացումը հետաձգել է։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը անձնական երաշխավորություն են տվել Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար։ Դատարանը կարճ խորհրդակցություն անցկացրեց և որոշեց առայժմ հետաձգել միջնորդությունների քննարկումը։ Այսօր էլ Ազգային ժողովի «Ծառուկյան» և «ԵԼՔ» խմբակցությունների մի շարք պատգամավորներ երաշխավորագիր են ստորագրել, որի համաձայն Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվելու դեպքում պարտաճանաչ կմասնակցի նիստերին և չի խոչընդոտի դատաքննության ընթացքը։ Մյուս պաշտպանները նույնպես միացան Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը։ Մեղադրող կողմն էլ չառարկեց։ Նիստը շարունակվում է։ Քիչ ուշ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Միջնորդությունների հետ կապված որոշումները հայտնի կդառնան հունիսի 13-ին։