Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցուն մի մեղադրեք, անձին մեղադրեք. հայր Կոմիտաս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
komitas

Բոլոր ժամանակներում  եղել են մարդիկ, ովքեր փորձել են տկարացնել եկեղեցու դերը։ Սա սովորական երեւույթ է,- ասում  է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։

«Մեր անմիասնականությունն է, որ թույլ է տալիս ոմանց անելու այն ինչ ուզում են։  Կառույցին մի մեղադրեք, եկեղեցու անունը մի տվեք, այլ անձին մեղադրեք։ Ոչ ոք անսխալական չէ»։

Շարժումը չի տկարացնում եկեղեցին։ Մենք քննադատում ենք վեհափառին, որոշ սրբապիղծ հոգեւորականներին,-ասում է Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնության անդամ Տիգրան Եղոյանը։

«Վեհափառը ժողովրդից հեռացել է։ Ասեք մի օր, որ Վեհափառն այցելել է ինչ որ թեմ եւ հանդիպել ժողովրդի հետ»։

Ինչ վերաբերում է եկեղեցում ռեֆորմներ անելու անհրաժեշտությանը, հայր Կոմիտասն արձագանքեց.

«Եթե եկեղեցին ռեֆորմ անի, ապա բոլորը դրան կենթարկվեն, բայց այժմ ըստ մեր օրենքի՝ կաթողիկոսը ցմահ է։ Չնայած բաերփոխումների անհրաժեշտություն, իհարկե կա»։

Հայր Կոմիտասն առաջարկում է Վեհափառի առջեւ խնդիրներ դնել եւ պահանջել եկեղեցում առկա բոլոր բացասական երեւույթները  վերացնել։