20 ամյա աղջիկը բարձրացել է Սարյանի արձանի վրա ու չի ուզում իջնել

Հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: