Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ6 միջպետական ճանապարհի կամուրջի փոսերի պատճառով վարորդները մայթով են երթևեկում (տեսանյութ)

Մարզեր
Ալավերդի

Ալավերդու Թումանյան և Թեհլերյան փողոցներն իրար կապող կամուրջը կիսաքանդ վիճակում է: Այս կամրջով հետիոտնի անցուդարձը հավասարազոր է կյանքը վտանգելուն, որովհետև վարորդները նաև մայթով են երթևեկում՝ ասելով, որ անանցանելի փոսերի պատճառով մեքենաները ջարդվում, իրենք էլ՝ մեծ վնասներ են կրում: Կամուրջը Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածն է, հետևաբար հիմնանորոգվելու է միջպետական ճանապարհի նորոգման ծրագրով: Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը խոստացել է, որ առաջիկայում փոսալցումենր կկատարվեն: