Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրանյութ՝ Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Պաշտոնական
hqk

Հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին