Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի գործով կալանավորվածներից մեկն ազատ արձակվեց

Հասարակություն
default-1

Սարի թաղի գործով կալանավորված 10 անձանցից մեկը՝ Սարգիս Գրիգորյանը  այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ կալանքը  քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ փոխելու վերաբերյալ։  Սարգիս Գրիգորյանը  մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել,  ինչից հետո բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու, արդյունքում բնակիչների  եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել։ Նա, ինչպես նաեւ Սարի թաղի գործով կալանավորվսծ 9 այլ անձինք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Վաղը նույն դատավորի վարույթում շարունակվելու է քննվել Էդուարդ Զեյթունյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ  Հարություն Թորոսյանի գործը: Պաշտպանական կողմը միջնորդելու է փոխել նաեւ նրանց խափանման միջոցները։