Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-boks-kanajk

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի կանանց բռնցքամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնեն երկու բռնցքամարտուհիներ: 54 կգ քաշային կարգումն հանդես կգա Լիլիթ Դալլաքյանը, իսկ 64-ում՝ Անի Հովսեփյանը: Հարկ է նշել, որ Եվրոպայի այս առաջնությունում մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ 2019թ Եվրոպական խաղերի առաջին ուղեգրերը: Ավաղ, մեր մարզուհիները դուրս են մնացել այդ պայքարից, քանի որ եկող տարի Մինսկում կայանալիք այդ խաղերում հանդես են գալու միայն 5 քաշային կարգերի ներկայացուցիչները ( 51, 57, 60, 69, 75 կգ): Հավելենք, որ այսօր տեղի կունենա մասնակիցների կշռման արարողությունը, ապա՝  վիճակահանությունը: Երեկոյան կմեկնարկեն նախնական փուլի առաջին մրցամարտերը: Կիսաեզարփակիչ հանդիպումները նախատեսված են հունիսի 11-ին, եզրափակիչները՝ հունիսի 12-ին: