Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի

Հասարակություն
shant-krakox1

Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր կլինի ազատության մեջ: Նրա հայրը` Արմենակ Կյուրեղյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այսօր օրվա ընթացքում պարզ կլինի, թե երբ նա կլինի ազատության մեջ: Հայկ Կյուրեղյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ` փակ ռեժիմից բաց ռեժիմի անցնելու համար: Հայկ Կյուրեղյանին հասնում է նաեւ մեկ ամսյա արձակուրդ: Հիշեցնենք, որ 2014 թ. Շանթ Հարությունյան եւ մյուսները գործով դատական առաջին նիստից առաջ,  նա՝ ի նշան բողոքի, բարձրացել էր դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա եւ օդ կրակել: Հայկը մեղավոր էր ճանաչվել նաեւ ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Հայկ Կյուրեղյանի հայրը համոզված է` Հայկին ազատ արձակելը առաջին քայլն է, շատ շուտով բոլոր քաղբանտարկյալները  ազատ կարձակվեն: Հայկի եղբայրները` Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի անդամներ են: