Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել

Սպորտ
sport-borba

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների առաջին օրը մեդալի համար պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից հանդես կգան երեք ըմբիշ: 55 կգ քաշային Նորայր Հակոբյանը առաջնությունը կսկսի ռուսաստանցի Վիկտոր Վեդերնիկովի հետ մրցամարտով: 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանի անդրանիկ մրցակիցն է գերմանացի Քրիստոֆեր Կրամերը: Մեր ծանրքաշային Էդգար Խաչատրյանն (130 կգ) առաջին փուլում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Օսման Իլդիրիմի հետ: