Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 000 աղջիկներ ու տղաներ կհանգստանան 14 հերթափոխով (տեսանյութ)

Հասարակություն
EKM

Պատանի երկրապահի ճամբարը դարձյալ բացել է հյուրնկալ դռները։ Այստեղ հանգիստը հրամանատարասերժանտական դասընթացների հետ զուգորդում են Հանրապետության տարբեր մարզերի պատանիներ եւ աղջիկներ։ Ընթացիկ տարում ճամբարում 14 հերթափոխով կհանգստանան 7 000 պատանի երկրապահ, որոնց կողքին մշտապես կլինեն երիտասարդ երկրապահներն ու պատերազմի վետերան երկրապահները։ Ճամբարային պայմանները գոհացնում է երեխաներին՝ նրանք հատկապես հաճույքով են խոսում ճաշարանի մաքրության եւ բազմազան սննդի մասին։ Այստեղ դասընթացների են մասնակցում շնորհալի երեխաներ՝ սկսած ասմունքի հանրապետական մրցույթի հաղթողից մինչեւ մարզիկներ։ Ճամբարը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի աչալուրջ հսկողության ներքո է։ ԵԿՄ