Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կախարդական փայտիկը նոր կառավարության ձեռքին է (տեսանյութ)

Քաղաքականություն
EATM-nkar

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ԵԱՏՄ անդամ երկրներում լուրջ մարտահրավերներ է տեսնում` բնապահպանական խնդիրներից մինչև ֆինանսական անվտանգություն. «Մենք ուղղակի պարտավոր ենք ռեգիոնալ մակարդակով նաև թիմային աշխատանք տանել դրանք լուծելու համար»,- ասում է նա: Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած քննարկման ընթացքում քննարկում էին ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության հնարավորությունները։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշում է որ  գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ինքնարժեքը 20-25 տոկոսով թանկանում է արտաքին շուկա հանելիս, այդպիսով հայկական արտադրանքը ԵԱՏՄ-ում զրկվում է մրցակցությունից, հետևաբար անհրաժեշտ է զարգացնել այն բնագավառները, որոնք տեղափոխության խնդիր չունեն՝ մասնավորապե IT ոլորտը. «Ո՞նց պետությունը աջակցի, որ դա զարգանա, ամեն կառավարություն գալիս ասում է ես կախարդական փայտիկ չունեմ ու տենց երկու տարին մի անգամ կառավարությունները փոխվում են ու պարզվում է էդ փայտիկը չկա»: Ըստ Միքայել Մելքումյանի՝  հիմա այդ փայտիկը նոր կառավարության ձեռքում է, հիմա պետք է հավատալ երկրի զարգացմանը և համախմբվել այդ գաղափարի շուրջ: Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն էլ  ներկաներին հիշեցրեց՝ ԵԱՏՄ անդամ երկրները ռազմական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ղազախստանի դեսպանի արձագանքը չուշացավ. « ԵԱՏՄ-ն միայն տնտեսական միություն է, Ղազախստանն Անդրբեջանի հետ հարաբերություններում սեփական օրակարգն ունի և այն բավականին լայն է և պրագմատիկ»: