Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանիների նկարներում սոցիալական խնդիրներն էին գերակշռում

Հասարակություն
Mughdusyan

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաները նշում էին երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կենտրոնի հիմնադիրները բարձրաձայնում էին երեխաներին հուզող խնդիրների մասին: Դրանցից մեկն էլ կրթություն ստանալու խնդիրն է: «Կենտրոնն ինքնին տալիս է հավասար հանրավորություններ սոցիալապես անապահով ընտանիքների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ստանալ անվճար կրթություն: Այս իմաստով, մենք օգնել ենք երեխաներին, որ իրացնեն իրենց կրթություն ստանալու, ստեղծագործելու, ազատ արտահայտվելու իրավունքները»,- նշում է Մարիամ Մուղդուսյանը: Միջոցառման շրջանակներում պատանի նկարիչները ներկայացնում էին իրենց նկարած նկարները: Դրանցում հիմանակնում տեղ էին գտել սոցիալական խնդիրներ պատկերող դրվագներ: Կային նկարներ, որոնցում պատկերված էին նաև Հայաստանի ներքաղաքական կյանքը: Քիչ ուշ երեխաները սկսեցին նաև նկարել հենց տեղում, նրանց միացել էին նաև Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաները: «Հատուկ դպրոցում հիմնականում խնդիր ունեցող երեխաներ են: Փորձում ենք ավելի շատ ներգրավել դրսի միջավայրին»,- ասաց դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Սյուզաննա Զարգարյանը: Ինչպես հավաստիացրին թանգարանում՝ այստեղ երեխաները շատ են լինում նաև տարվա մյուս օրերին:  «Երեխաները մեր մշտական հյուրերն են, տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ ենք կազմակերպում, որտեղ երեխաները ոչ միայն այցելում են, այլ նաև անմիջական մանակիցն են»,- նշեց Արամ Խաչատրյանի տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Պատանի արվեստագետները վերջում իրենց հետքը թողեցին թանգարանում՝ կավիճներով նկարազարդելով  մուտքը: