Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ գործողությունները՝ կոշտ վիրահատական միջամտություն». տնտեսագետ   (տեսանյութ)

Տնտեսություն
tntesaget-

Խոշոր տնտեսվարող  ընկերություններին ստվերային դաշտից  դուրս բերելու Ազգային Անվտանգության Ծառայության գործողությունները կոշտ վիրահատական միջամտություն էր: «Սա կարող է որոշ մարդկանց համար շոկային լինել, որոշ մարդիկ ազատվեն աշխատանքից, որոշ մարդկանց կանչեն հարցաքննության եւ այլն, կարող է սուպերմարկետներում որոշ ապրանքների գների աճ լինի, բայց սա անխուսափելի էր: Որ ասում են գիծը քաշենք, նոր էջից սկսենք, այ էդ գիծ քաշելը սա էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Բաբկեն Թունյանը: 11 ընկերություններից առաջինը, որտեղ սկսվել են ԱԱԾ ստուգումները՝  «Ալեքս Հոլդինգն է». Տնտեսագետը այդ կապում է ընկերության առեւտրային ծավալների հետ: «Բացի սուպերմարկետ լինելուց, շաքարի ներկրման ու մի քանի այլ ոլորտներում մենաշնորհային դիրքեր ունի: Սամվել Ալեքսանյանի անձը երեւի ավելի շատ է հետաքրքրում, քան մյուսներինը, եթե ասենք ԱԱԾ-ն սկսեր Նոր Զովքից, ավելի շատ հարցեր կառաջանային,  քան Ալեքս Հոլդինգից»: Տարիներ շարունակ, ստեղծված ստվերային տնտեսությունն  առանց  պետական կառույցների իմացության  եւ համագործակցության չէր կարող լինել, ասում է տնտեսագետը. «Որոշվել է մի մեխանիզմ, որը հնարավորություն է տվել, որպեսզի սուպերմարկետները ավելի քիչ հարկեր վճարեն: Պատճառն այն է եղել, որ հարկային օրենսդրությունը այնպիսի հիմար ձեւով ա մշակված, որը թույլ չի տալիս, որ տնտեսվարողները՝ փոքր ու խոշոր իրար հետ աշխատեն»: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ խոշոր տնտեսվարողներից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ում թույլտվությամբ եւ համաձայնությամբ  վերջիններս աշխատել են ստվերային դաշտում:  «Փաստորեն, իշխանությունը եւ հարկային մարմինները հովանավորել են նրանց ստվերային գործողությունները: Առաձին բացահայտումները ուղղված են այդ բացը լրացնելուն: Սա քայլ է ոչ միայն նրանց ստվերից հանելու, այլ նաեւ ամենակարեորը՝ մենաշնորհները վերացնելու»: