Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու տնակային ավանների երիտասարդները խուսափում են ամուսնանալ (տեսանյութ)

Քաղաքականություն Մարզեր
nkar-3

1988-ի երկրաշարժից 30 տարի է անցել, և հարյուրավոր ընտանիքներում զավակները ծնվել ու մեծացել են նեղլիկ, խոնավ ու անհրապույր դոմիկներում: Գյումրիում կառավարության կողմից բնակարանաշինության ծրագիր ըստ էության չի իրականացվում, թեև ավելի քան երկու հազար ընտանիք շարունակում է անհայտ ապագայով ու երբևէ քարաշեն բնակարան ունենալու հույսը կորցրած՝ ապրել խարխուլ կացարաններում: Այդ տնակային ավաններում ծնված և մեծացած հարյուրավոր երիտասարդներ խուսափում են նույնիսկ ամուսնանալուց և ընտանիք կազմելուց՝ կացարանային սարսափելի պայմանների պատճառով: «Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող, 4 անձով վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ընտանիքի մասին է: «Շիրակ կենտրոն»