Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեղեցին չի մերժում միասեռականներին,  բայց մերժում  է երեւույթը» (տեսանյութ)

Հասարակություն
ekexeci

Երգիչ Էլթոն Ջոնի հայտարարությունը, թե աջակցելու է  ԼԳԲՏ համայնքին, շատերին մտահոգեց, իսկ եկեղեցու դիրքորոշումը միասեռականների հարցում միշտ նույն է մնալու, չնայած որ շատ հաճախ աղավաղված է ներկայացվում, ասում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Եկեղեցին մերժում  է երեւույթը, մեղքը՝ ընդունելով մեղավորին: Անկախ մարդու դիրքորոշումից եկեղեցու դռները բաց են բոլորի առջեւ: Մենք շատ ենք առիթ ունենում այս տեսակ մարդկանց հետ աշխատելու, եւ մեր խնդիրը հոգեխնամությունն է, նրանց ճիշտ ճանապարհին կանգնեցնելը»: Ըստ քահանայի, դրսից ֆինանսավորվող  շատ կազմակերպություններ փորձում են տպավորություն ստեղծել,  թե պաշտպանում են այս մարդկանց, բայց եկեղեցուց լավ ոչ ոք չի կարող պաշտպանել: «Ես առիթ ունեցել եմ միասեռականների հետ աշխատելու, նրանք վկայում են, որ այդպես ծնվել են, բայց իմ համոզմամբ՝ այդպիսին են դարձել դաստիարակության կամ ընտանեկան այլ խնդիրներից ելնելով:  Համասեռամոլությունը մեղք է, չարիք եւ պետք է ամեն ինչ անել նրանց օգնելու համար»: Միասեռականները պետք է հասկանան, որ եկեղեցում նրանց  չեն խարանելու, չեն մերժելու, նրանք վախվորած են մտնում եկեղեցի կամ մոտենում հոգեւորականին, բայց մենք գիտենք ինչպես առաջնորդել նրանց, -ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Էլթոն Ջոնի նման հյուրերը ընդունելը քարոզչություն է, բայց սահմաները փակել բոլորի առաջ չենք կարող, բայց հնարավորության դեպքում պետք է կանխել քարոզչությունը, բայց կտրականապես արգելելը եւս  սխալ է»: