Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի «անհոտ և անգույն» ավագանու նիստ. Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
avagani

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից դժգոհողները շատ էին։ Օրակարգը բաղկացած էր հինգ հարցից,  որոնցից չորսը հուշատախտակների տեղադրման վերաբերյալ հարցեր էին։ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը իր դժգոհությունը հայտնեց. «Այսինքն փաստացիորեն երևանցիներին վերաբերող որևէ հարց այսօրվա օրակարգում չկա»։ Համակարծիք էր նաև «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ « Արդեն հինգ տարի է՝ ես ավագանու անդամ եմ և այսպիսի անգույն և անդեմ , անհոտ օրակարգ չեմ տեսել։ Ինչո՞ւ է այսօր այսպիսի օրակարգ»։ Մինչ նիստի սկսվելը Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ։ Նրանք «Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք» կոչով էին հանդես գալիս, և նշում, որ եկել են «Զառա շոու» դիտելու։ Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանին հորդորեց, որպեսզի նման ներկայացումներ չբեմականացնի։ Վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են քաղաքապետարանի մուտք մոտ։ Նիստում «Ելք» դաշինքի անդամները բարձրացրեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի հարցը՝ ընթերցելով պոլիկլինիկայի աշխատակիցների դիմում-բողոքը Տարոն Մարգարյանին։ Այսօրվա նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հայտարարեց ավագանու «Ելք» խմբակցության կազմում կատարված փոփոխության մասին, ըստ որի  վաղաժամկետ ավարտված անդամների մանդատը փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուներին, այն է՝ Վիկտոր Ենգիբարյանին, Նելլի Ղարդյանին, Ռուբեն Ռուբինյանին, Նառա Հովհաննիսյանին։   Ավելին՝ տեսանյութում