Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալեքսանդր Սարգսյանը գումարների արտահոսք չի արել» (տեսանյութ)

Տնտեսություն
kb

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տարիների ընթացքում կուտակված խախտումները տարաբնույթ են եւ այժմ նորանշանակ նախարարը համագործակցում է ԱԱԾ հետ՝ լուծումներ գտնելու համար:«Չէի ուզենա որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել: Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ։ Պետք է ասեմ, որ անանուն նամակներ ենք ստանում՝ առանց անունների, առանց ներկայանալու, այդ առումով, բնականաբար, մի փոքր բարդ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:             Մանե Թանդիլյանի խոսքով՝ հատկապես բժշկասոցիալական համակագում, մասնավորապես հաշմանդամության կարգի տրամադրման առումով խնդիրներն այնքան շատ են, որ պետք են թիրախային, համակարգային լուծումներ. «Ժամանակը բավարար էր, որ հասկանայի, որ ուղղակի պետք է այնպիսի սխեմաներ ներդնել, որ անկախ նրանից, թե ով է նախարարը, ով է աշխատողը՝ այդ հնարավորությունները փակվեին։ Բայց իրականում սուբյեկտիվ գնահատականների հիման վրա են որոշումներ կայացվում, որ անհնարին է այդ ձեւով շարունակել աշխատել»:             Իսկ ԿԲ-ից տեղեկացնում են՝ այս օրերին ֆինանսական կապիտալի որոշակի արտահոսք է եղել: «Խզվել են ավանդների որոշակի ծավալ պայմանագրերը խզվել էր, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:             Հատկապես շատ էր խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ֆինանսական արտահոսքի մասին. «Չէ, ես Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված նման ինֆորմացիա չունեմ: Գոնե մենք հետեւում ենք ամբողջությամբ այդպիսի մեծ ծավալի շարժին ու ոչ միայն մենք: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Հայաստանից այդպիսի մեծածավալ փոխանցում լինի արտերկիր, այդ մեխանիզմը հստակ աշխատող մեխանիզմ է՝ փողերի լվացման դեմ: Եթե այդպիսի մեծ ծավալի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք կտեսնենք, հետո պարզ է, որ այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմիններին, եւ այն երկրների մարմիններն էլ կիմանան, որտեղ այդ գումարը կգնա: Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել»:   ԱԱԾ հայտարարած այն 350 պաշտոնյաների ցանկում, որոնք կասկածվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ, ԿԲ աշխատակիցներ չկան, քանի որ, ինչպես Արթուր Ջավադյանն ասաց, իրենք ԱԱԾ-ի հետ արդյունավետ են համագործակցում: