Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակ Թորոսյանն է հեռացել խմբակցությունի՞ց, թե՞ ՀՀԿ-ն է նրան հեռացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
shirak

ԻՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր: Շիրակ Թորոսյան   Պատգամավորի հայտարարությունից հետո ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որ խմբակցությունն է հեռացրել Շիրակ Թորոսյանին։ Քաղվածք ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության թիվ 35 նիստի արձանագրությունից 1.      Քննարկված հարցը՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարց: Խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին: ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ