Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկեյիստ Ջոնաթան Մարշեսոն ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Սպորտ
a1nhl-rekord

«Վեգաս» հոկեյի ակումբի կանադացի հարձակվող Ջոնաթան Մարշեսոն Սթենլիի գավաթի խաղարկության «Վաշինգտոնի» հետ եզրափակիչ առաջին իսկ խաղում ռեկորդ է սահմանել: 27-ամյա հոկեյիստը դառնալով գոլային փոխանցման հեղինակ, փլեյ-օֆֆի խաղերում սահմանել է արդյունավետության ռեկորդ նորեկ հոկեյիստների համար: Նա վաստակել է 19 միավոր (8 գոլ+11 փոխանցում) եւ մեկով գերազանցել է նախկին ռեկորդակիրների՝ Ջուդա Դրուենի (1975թ) եւ Իգոր Լարիոնովի (1994թ) արդյունքը: Ջոնաթան Մարշեսոն հաջող է հանդես եկել նաեւ Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնությունում, որտեղ նա 77 խաղում վաստակել է 75 միավոր (27+48): Հավելենք, որ Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ առաջին խաղում «Վեգասը» սեփական սահադաշտում 6:4 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին» եւ առաջ անցել սերիայի մեջ՝ 1:0: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ի գիշերը: