Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը հրաժարական տվեց (տեսանյութ)

Հասարակություն
16

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի ղեկավարն ազատվել է աշխատանքից: Այս մասին  այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» ավագանու անդամներին ահազանգել էին բուժհաստատությունում չարաշահումներիմ մասին: «Նա աշխատանքից ազատվեց այն դեպքերից հետո, երբ մենք այցելեցինք այնտեղ: Դրանից հետո, աշխատակիցների մեծամասնության կողմից ստորագրահավաք է ներկայացվել քաղաքապետին, որ իրենք նախընտրած թեկնածու ունեն, ով նախկինում փոխտնօրեն է եղել: Պոլիկլինիկայի աշխատակիցները դիմել են քաղաքապետին, որ նշանակվի հենց նա»: Ըստ «Ելք» խմբակցության ղեկավարի՝  այսօր քաղաքապետարանից տեղեկություն է ստացվել, որ  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում  մեկ այլ բուժաշխատող, սոնոգրաֆիայի բժիշկը, ով չի ընդունվում կոլեկտիվի կողմից, «Կոլեկտիվի անդամներն  ասում են՝ եթե նա լինի, կլինի նախկինի նման կամ նույնիսկ ավելի վատ: Եվ դիմում են քաղաքապետին՝ ասելով, որ նշանակեք մեր ցանկացած թեկնածուին, ում հետ մենք կկարողանանք աշխատել: Եթե քաղաքապետը նման սխալ գործի և այդ կնոջը նշանակի որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա աշխատողներն ասել են, որ գործադուլ կանեն» :