Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժանձնակազմը ահազանգում է՝ թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումներ են տեղի ունենում (տեսանյութ)

Հասարակություն
33_19_poliklinika_1

Երևանի քաղաքապետարանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  թիվ 19 պոլիկլինիկայում են։ Նրանք այստեղ են մոտ 30 բուժաշխատողների ահազանգով։  Պոլիկլինիկայի աշխատակիցները հավաստիացնում են, որ այստեղ չարաշահումներ են տեղի ունենում։ ԵԼՔ-ի անդամ Դավիթ Խաժակյանը դեպքի վայրում գտնվող լրագրողներին հայտնեց, որ բուժաշխատողների աշխատավարձներից ամեն ամիս կումունալ վճարումների համար այս պոլիկլինիկայում պահումներ են լինում։ Ինչպես նաև չի աշխատում պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքը, որի համար սակայն հիվանդները վճարումներ կատարում են։ Խաժակյանը հայտնեց նաև, որ  արձակուրդ գնալու համար բժիշկները տնօրենի սենյակ են մտնում կոնյակով։ Մամոգրաֆիստ Արմինե Ղազարյանը հակադարձելով Դավիթ Խաժակյանին նշեց, որ մամոգրաֆիայի սարքը աշխատում է, չի աշխատում միայն երևակման սարքը։ Ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը հաստատեց, որ իր աշխատավարձից ամեն ամիս պահումներ են լինում տարբեր չափի, այդպես իրեն ասել է հաշվապահը՝ կոմունալ վճարումների համար։ Պոլիկլինիկայի  գլխավոր տնօրեն  Սամվել Սարգսյանը հերքեց որ աշխատակիցների աշխատավարձերից կոմունալ վճարների համար պահումներ են կատարվում։