Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-12

14.30 Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության երեք անդամներ զրուցեցին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և պայմանավորվեցին  ընդլայնված հանդիպում անցկացնել։  Շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պահանջեց, որ հանդիպմանը ներկա լինեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, ու առաջարկեց հանդիպումը կազմակերպել գիտխորհրդի դահլիճում։ Սիմոնյանը համաձայնեց, այժմ նրանք տեղափոխվում են դահլիճ։ ................... Առավոտյան մի խումբ ուսանողներ հավաքվել են ԵՊՀ բակում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Բողոքի ակցիան իրականացնող ուսանողներն ասում են, որ  իրադրություն է փոխվել և երեկվա ռեկտորն այսօր չի համապատասխանում համալսարանի ուսանողների  պահանջներին։ ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ ռեկտորատը կատարում է անհիմն ծախսեր, որոնք կարող են ուղղվել կրթության որակի բարելավմանը, նաև կարևորեց ակադեմիական ազատությունը, որը ըստ նրա՝ ԵՊՀ-ում բացակայում է.

«Մենք մոտ մեկ ամիս սպասեցինք հույսով, որ համալսարանում տեղի կունենան որոշակի բարեփոխումներ, նախաձեռնություն կլինի ղեկավար կազմի կողմից, հայտարարություններ կլինեն՝ ուսանողներին աջակցելու, ողջունելու, բայց հակառակ պրոցեսը տեղի ունեցավ. մենք շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, ովքեր նշում են, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ցույցերին, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում։ Սրան գումարած հաշվի առնելով նաև ԵՊՀ-ում այսօր առկա բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ սկսած կրթական որակ, ակադեմիական ազատություն, կառավարման թափանցիկություն, ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում, որը կարելի է նույնիսկ որակել վատնում, այլ բան մեզ չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի հրաժարականն, այդ թվում՝ ռեկտորի»

 

Ուսանողները երթով շրջեցին համալսարանի մասնաշենքերում և շարժվեցին դեպի սև շենք։ Ակցիան շարունակվում է։