Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց ամսում ընդամենը 4 աղջիկ. Ալավերդցիները թույլ չեն տալիս իրենց աղջիկներին պատվաստել (տեսանյութ)

Մարզեր
Untitled1-11

Ալավերդու բժշկական կենտրոնում 2017 թ. դեկտեմբերից մինչ այժմ պապիլոմա վիրուսային վարակի դեմ ընդամենը 4 աղջիկ է պատվաստվել։ Ծնողները հրաժարվում են իրենց աղջիկ-երեխաներին տանել պատվաստման, քանի որ կարծում են, թե այն վնաս է օրգանիզմին, և մինչև անգամ կարող է չբերության պատճառ դառնալ։ Բժշկական կենտրոնում, ինչպես և հանրապետության մյուս բոլոր կենտրոններում մանկաբույժները շարունակում են հավաստիացնել, որ Գարդասիլը, ինչպես և մյուս բոլոր կանխարգելիչ պատվաստումները անհրաժեշտ են մարդկանց՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու համար, քանի որ այդ հիվանդությունների հարուցիչը կարող է մարդկանց առողջությանը ծանր հարված հասցնել, ընդհուպ մինչև հաշմանդամություն։ Ավելին՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում