Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Պաշտոնական
DM_0012-1-1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը:             Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ և այլն։ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։             Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների  շարունակական ամրապնդման  գործում:             Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և հետագա համագործակցության հնարավորությունները: