Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերին Լարսը կբացվի հայ ուղևորափոխադրողների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
transport-1

Երեկ գիշերվանից մինչև այսօր հայկական ուղևորափոխադրող ավտոբուսները մնացել են Վերին Լարսի անցակետում։ Ռուսական մաքսակետում ավտոբուսներին չի թույլատրվել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Խնդրին լուծում տալու համար ուղևորափոդարող կազմակերպություների ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Տեղեկատվական տեխնոլոգիաների, Կապի և տրանսպորտի նախարարության շենքի մոտ։ «Պատճառը եղել է այն, որ Ռուսաստանն էլ չի թողում, որ մեքենաները մտնեն Ռուսաստանի տարածք, պահանջում են լիցենզավորված մեքենաներ։ Հայաստանում գոյություն չունի նման ֆիրմա, որ ունենա լիցենզավորված մեքենա»,- նշում է կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Անժելա Անտանոսյանը։ Անցած տարի համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից։ Պահանջն ուժի մեջ պետք է մտներ այս տարվա հունիսի մեկից, սակայն ռուսական կողմը ժամանակից առաջ ընկավ։ Կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին հստակեցնել պահանջներն ու վերացնել  խոչընդոտները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներից մի քանիսին հաջողվեց զրուցել Տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել 3 ամսով լիցենզիա տրամադրելու գործընթացը հետաձգելու հետ կապված։