Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ու Երևանի դրոշները ճամփորդում են տիեզերքում

Հասարակություն
kosmos

Հայաստանի Հանրապետության և մայրաքաղաք Երևանի դրոշները «ճանապարհորդում են տիեզերքով»: Իսկ եթե ավելի լուրջ, պետերբուրգյան բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ  մեկնարկեց խորհրդանշական մի ակցիա՝  ՀՀ և մայրաքաղաք Երևանի դրոշները տիեզերական ճանապարհորդությունը՝  Միջազգային տիեզերական կայանում: Այդ մասին է հայտնում Novostnik.ru-ն: Նշվում է, որ դրոշները մարտի 21-ին տիեզերք են թռցրել  տիեզերագնաց Օլեգ Արտեմյևը և  աստղագնացներ Էնդրյու Ֆոյսթելն ու Ռիչարդ Առնոլդը: Տիեզերական կայանում դրոշը պարզել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերն ու Օլեգ Արտեմյևը: Ակցիան նվիրված է առաջին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին ու Երևանի հիմնադրման 2800-ամյակին: