Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջիրո դ'Իտալիան» գլխավորում է նախկինում որակազրկված հեծանվորդը

Սպորտ
sport-giro

Իտալիայի ճանապարհներով ընթացող «Ջիրո դ'Իտալիան» բազմօրյա հեծանվավազքում 17 փուլից հետո մրցավազքը գլխավորում է բրիտանացի Սայմոն Իեյթսը: Վերջինս հայտնի է նրանով, որ 2016 թվականին դոպինգ օգտագործելու համար չորս ամսով որակազրկվել էր: «Այժմ ինձ միշտ կհիշեցնեն այդ մասին, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունք ցույց կտամ: Բայց ես անմեղ սխալ էի թույլ տվել այն ժամանակ, ինչը ինձ մշտապես կուղեկցի մինչեւ իմ կարիերայի ավարտը», - ասել է 26-ամյա հեծանվորդը: Այսօր տեղ կունենա հեծանվավազքի 18-րդ փուլը, որը կանցնի լեռնային շրջաններով: Սայմոն Իեյթսը ներկայումս երկրորդ տեղում գտնվող Թոմ Դյումոլենին գերազանցում է 56 վայրկյանով, իսկ Դոմենիկո Պոցովիվոյին՝ 3 րոպեով: