Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Օվեչկինը Սթենլիի գավաթի ռեկորդ է սահմանել

Սպորտ
sport-ovechkin

«Վաշինգտոն Կեպիտալզ» հոկեյի թիմի ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը նոր ռեկորդ է սահմանել Սթենլիի գավաթի խաղարկությունում: Այս գիշեր կայացած «Տամպա Բեյ» - «Վաշինգտոն» կիսաեզրափակիչ սերիայի յոթերորդ խաղում հյուրերը հաղթանակ են տարել 4:0 հաշվով եւ մտել եզրափակիչ: Ալեքսանդր Օվեչկինը հանդիպման հաշիվը բացել է արդեն 62-րդ վայրկյանին: Պարզվում է, որ դա Սթենլիի գավաթի սերիաների թվով 7-րդ խաղերում գրանցված ամենաարագ գոլն է հանդիսանում: Ալեքսանդր Օվեչկինը առաջին անգամ է մտել Սթենլիի գավաթի եզրափակիչ: Պարզվում է, որ մինչեւ այդ նա Հոկեյի ազգային լիգայում արդեն խփել է 607 գոլ: Այդ ցուցանիշով ռուսաստանցի աստղը զիջում է միայն «Տամպա Բեյի» նախկին ավագ Դեյվի Անդրեյչուկին, որը մինչեւ եզրափակիչ մտնելը մրցակիցների դարպասներն ուղարկել էր 634 տափօղակ: Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչում «Վաշինգտոնը» կհանդիպի լիգայի նորեկ  «Վեգասի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին: