Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայքլ Բաբայանը արխիվը դիտարկում է որպես իր բիզնեսի աղբյուրը. Ամատունի Վիրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
nkar-2

Սարդարապատի հերոսամարտի մասին կան միայն մասնակիցների հուշերը և Հակոբ Կոջոյանի նկարած երեք քարտեզներից երկուսը։ Որևէ փաստաթղթային արխիվ  չկա։ Նույնը Բաշ-Ապարանի վերաբերյալ։ Ամատունի Վիրաբյանի խոսքով ՀՀ ազգային արխիվում փաստաթղթեր կան միայն Ղարաքիլիսայի ճակատամարտի վերաբերյալ։ Ընդհանրապես, Առաջին հանրապետության Ռազմական նախարարության արխիվը պահպանվել է 10 տոկոսով։ Ինչու հարցին պատասխանը   ՀՀ ազգային արխիվի տնօրենը չունի։ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարման շրջանակում ՀՀ ազգային արխիվը կհրապարակի փաստաթղթեր և կկազմակերպի ցուցահանդեսներ։ Միջոցառումների  առաջարկներն  ավելի էին, սակայն հասկանալի պատճառներով ոչ բոլորը իրականացան։ Արխիվները համալրվում են։ Վերջին մեծ ձեռքբերումը Արմեն Վեգների լուսանկարների բնագրերի ձեռքբերումն էր Եվրոպական արխիվներից, որին օժանդակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է երկու օր առաջ մամուլում հայտնված բաց նամակին, որտեղ արխիվի տնօրենին մեղադրում էին առ այսօր «փակ ֆոնդերի» առկայության  համար, և որ նա փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրում է միայն իր հայեցողությամբ ու ցանկությամբ, կամ էլ, մերժում է առանց որևէ բացատրության, պարոն Վիրաբյանը հայտարարեց, որ սա  պատմագետ Մայքլ Բաբայանի կողմից  կազմակերպված սադրանք է, ով արխիվը դիտարկում է որպես իր համար բիզնեսի աղբյուր։ Բոլոր դեպքերում, նամակը դարձել է ուսումնասիրության առիթ և ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ»-ի նկատմամբ։