Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

Քաղաքականություն
exxv

Մայիսի 23-25-ը Հայաստան կայցելեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին և Յուլիա Լովոչկինան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը։ Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա: Երևանում համազեկուցողները  հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ խոսնակի, Արտաքին գործերի, Արդարադատության ու Պաշտպանության նախարարների հետ: Նախատեսված են նաև քննարկումներ՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: