Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Արցախի մասնակցության. Շավարշ Քոչարյան

Քաղաքականություն
shavarsh

Հունիսին Հայաստան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները՝ ծանոթանալու նոր իշխանությունների հետ և քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը համաձայն է, որ խնդրի կարգավորում հնարավոր չէ առանց Արցախի մասնակցության։  «Դրա մասին խոսել են նույնիսկ  Մինսկի խմբի համանախագահները, որ ուշ թե շուտ Արցախը պետք է մասնակցի։ Այնպես որ, դա ակնհայտ է նույնիսկ համանախագահների համար։ Եթե Կազանը հաջողությամբ ավարտվեր, ապա Արցախը պարտադիր տալու էր հավանությունը այդ թղթին և երեքը միասին աշխատելու էին խաղաղության պայմանագրի վրա։ Դրա համար ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա»,- ասաց Շավարշ Քոչարյանը ԱԺ միջանցքում։ Այսօր ամենակարեւորն է  պահպանել հարաբերական խաղաղությունը։ Ռազմական գործողություններ չվերսկսվելու պարագայում է միայն հնարավոր շարունակել բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի կնքման համար։ «Հիմա բոլորիս համար ակնհայտ է՝ համանախագահների ուշադրությունը կենտրոնացած է առաջին առաքելության վրա, այն է՝ ռազմական գործողությունների չվերսկսումը։ Չի կարող լինել բանակցային գործընթաց, եթե կողմերի միջև չկա վստահություն. վստահություն չի կարող լինել, եթե կրակում են իրար վրա»,- ավելացրեց արտգործնախարարի տեղակալը։ Ավելին՝ տեսանյութում