Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության գալով արդյո՞ք փոխվել է «Ելք»-ի դիրքորոշումը (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

Եթե նախկինում «Ելք»-ը խնդիր էր դրել դադարեցնել  Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամությունը, ապա հիմա  դիրքորոշումը կարծես այլ  է:  «Ելքը», որպես ընդդիմություն ի՞նչ էր ասում. ասում էր` կան խնդիրներ և գործող կառավարությունը, փաստորեն, ի վիճակի չէր եղել տարիների, ամիսների ընթացքում լուծել այդ խնդիրները: Եվ մենք ասում էինք` եթե դուք չեք կարողանում խնդիրները լուծել, ուրեմն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից: Հիմա պարոն Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարող է լուծել»,-ասում է «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին  Հայաստանի անդամակցությանը, ապա «Ելք»-ը երբևէ չի վիճարկել այդ հարցը: «Մեր  ծրագրում եղել է դրույթ, որ պետք է պարզաբանվեն Հայաստանի վրա հարձակումների դեպքում ՀԱՊԿ-ի կոնկրետ գործողությունները»։ Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը չպետք է գործի։ Քաղաքացին ընտրության հնարավորություն պետք է ունենա: «Բայց այնպես պետք է անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև արդեն կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Բայց մի իրավիճակ է փոխվել, որ հիմա ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց փողերը չկորեն»,- հավելեց  Գեւորգ Գորգիսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։ «Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան»: Իսկ ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար: «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»,-եզրափակեց ԱԺ նախագահը: