Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուժի կրառումը թույլ չի տալիս «Սասնա Ծռերին» համարել խղճի բանտարկյալ». Լ. Ալավերդյան (տեսանյութ)

Հասարակություն
larisa

Բողոքները պետք է շարունակվեն, բայց դա չպետք է կաթվածահար անի ամեն ինչ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցների բողոքի ակցիաներին։ «Ես համոզված եմ, որ փոփոխություններ կլինեն։ Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախկինի նման չպետք է Բաղրամյան 26-ից հրահանգներ տրվեն։ Հիմա համակարգն ազատ է և պետք է թույլ տալ, որ արդար դատավարություններ իրականացվեն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները պետք է փորձեն հանդիպումներ ունենալ բողոքողների հետ։ Ըստ նրա ամեն բան պետք է լինի իրավական դաշտի սահմաններում և քաղաքական որոշումներով չէ, որ պետք է հարցեր լուծվեն։ «Ուժի կիրառումը, որը որ տեղի է ունեցել «Սասնա Ծռերի» մոտ, թույլ չի տալիս իրենց համարել խղճի բանտարկյալ։ Բայց սա բոլորովին չի վերացնում մի ուրիշ խնդիր. արդյո՞ք արդար դատավարություն է իրականացվում «Սասնա ծռերի» նկատմամբ։ Ես գիտեմ, որ բազմապիսի և բազմաթիվ ձևերով ոտնահարվում են արդար դատավարության սկզբունքները»,- ասաց նա։