Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտվեց սկանդալով (տեսանյութ)

Սպորտ
a1hajkakan-futbol

Այսօր եզրագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջին, 30-րդ տուրում, Երեւանի «Ալաշկերտն» ու «Բանանցը» սեփական դաշտում միեւնույն 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Կապանի «Գանձասար-Կապանին» ու Երեւանի «Արարատին»: Իսկ ահա Գյումրիում նախատեսված «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումը չկայացավ, քանի որ դաշտի տերերը չներկայացան խաղին: Դա, անշուշտ, մեծ սկանդալ է մեր ֆուտբոլի համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Շիրակից» հանած 12 միավորների արդյունքում, առաջնությունում հաղթեց «Ալաշկերտը», որը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բանանցը», որը մեկ միավորով առաջ անցավ «Գանձասար-Կապանից»: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Շիրակը», «Փյունիկը» եւ «Արարատը»:    Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպեց առաջնության բոլոր մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բանն այն է, որ «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո այդ թիմերին որոշ ժամանակ անց միացավ նաեւ «Բանանցը»: Արդյունքում, «Նաիրի» մարզադաշտում հավաքվեցին բոլոր մրցանակակիր թիմերը: Նախ, «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը բրոնզե մեդալները հանձնեց կապանցիներին: Ապա ՀՖՖ գործկոմի անդամ Աշոտ Մանուկյանը արծաթե մեդալներով պարգեւատրեց «Բանանցին»: «Ալաշկերտին» ոսկե պարգեւները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:   [caption id="attachment_1619436" align="alignnone" width="700"] Awarding ceremony of the winner of the Armenian Premier League Alashkert took place at ‘Nairi’ Stadium[/caption] [caption id="attachment_1619437" align="alignnone" width="700"] Awarding ceremony of the winner of the Armenian Premier League Alashkert took place at ‘Nairi’ Stadium[/caption]