Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ սամբիստները երկու մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1sambo-1-1

Աթենքում ընթացող սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի մարզիկները կրկին մեդալներ ձեռք բերեցին:   Սպորտային սամբոյի տղամարդկանց մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը, որը պարտվեց միայն ապագա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Սարայկինին:   Մարտական սամբոյի առաջնությունում մեր 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Պետրոսյանը նույնպես գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա պարտվեց միայն եզրափակիչի մասնակից, ֆրանսիացի Չառլի Շմիտին:   Վաղը տեղի կունենան մնացած 9 քաշային կարգերի մրցումները: Հայաստանից հանդես կգան Աննա Մկրտչյանը, Գոռ Մայիլյանը, Ժորա Լագզյանը, Գրիգոր Մխիթարյանը, Վաչիկ Վարդանյանը եւ Հակոբ Օրդանյանը: