Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ բանտարկյալը դիպլոմային է պաշտպանում կալանավայրում

Հասարակություն
mher-enoqyan

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում  տեղի է ունենում ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը։ Դիպլոմայինի թեման է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրներ»։ Մհեր Ենոքյանն արդեն 4 տարի է իրավաբանություն է սովորում Երևանի Սլավոնական համալսարանում։ Հետխորհրդային շրջանում սա առաջին դեպքն է, որ ցմահ դատապարտյալը դառնում է իրավաբան։ Ըստ Մհեր Ենոքյանի՝ թեմայի ընտրության հիմքում իր  ճակատագիրն է, այսինքն իր դատական գործի ուսումնասիրությունը Լրագրողների հետ զրույցում Մհեր Ենոքյանը նշեց, որ շատ ոգևորված է թավշյա հեղափոխությամբ և հույս ունի որ արդարադատությունը կվերականգնվի և արդար դատարանի միջոցով ինքն ազատ կարձակվի։ Իդեպ դիպլոմայինի պաշտպանության  հանձնաժողովի անդամները մեկ ժամից ավել է ուշանում են։