Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի սամբոյի ֆեդերացիան հարգել է Լեւոն Հայրապետյանի հիշատակը

Սպորտ
sport-sambo-18.05.

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Լեւոն Հայրապետյանի հիշատակը, ով մայիսի 15-ին մահացել էր երկարատեւ հիվանդությունից հետո: ԵՍՖ-ի նախագահ Սերգեյ Ելիսեեւը իր ելույթում հիշատակել է անցած տարի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի սամբիստ Կոլյա Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով մարզկը հայտնվել է խորը բիոլոգիական կոմայում: Նախագահը մասնակից 36 ազգային ֆեդերացիաների ղեկավարներին հորդորել է ապահովագրել բոլոր սամբիստներին, որոնք մասնակցելու են միջազգային մրցաշարերին: Հավելենք, որ այսօր Աթենքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որը կավարտվի մայիսի 20-ին: Առաջինը պայքարի մեջ են մտել երեք քաշային կարգերում: Սպորտային սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը առաջին փուլում կհանդիպի ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի հետ: 68 կգ կարգում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը առաջնությունը կսկսի հոլանդացի Մարլոն Բոոնսի հետ մրցամարտով: 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը առաջին մարտում կհանդիպի էստոնացի Ալեքսանդր Միրմելյուկի հետ: Մարտական սամբոյի առաջնությունում կկայանան 57, 74 ու 100 կգ քաշային կարգերի մրցումները: Հայաստանի սամբիստները կմասնակցեն առաջին երկու քաշերին՝ համապատասխանաբար Մխիթար Մխիթարյանը եւ Թաթուլ Ավագյանը: