Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Անդրկովկասյան բոներ, հայկական չեկեր. լոնդոնյան ռուբլիներ՝ Կենտրոնական բանկում

Հասարակություն
bank2

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում առկա է հայկական դրամաշրջանառության ողջ պատմությունը՝  հին  հայկական մետաղադրամներից մինչև ժամանակակից թղթադրամներ և դրամանիշներ։ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը  2015 թվականից միացել է Թանգարանի օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական  միջոցառումներին։ Այս տարի Կենտրոնական բանկը միջոցառումը անցկացնում էր  «Հայկական թղթադրամի 100-ամյա պատմությունը» խորագրի ներքո, որի շրջանակներում այցելուները կարող էին ծանոթանալ հայկական առաջին դրամանիշների պատմությանը՝ Անդրկովկասյան բոներին, առաջին հայկական չեկերին, «Լոնդոնյան ռուբլիներին», 100 տարվա ընթացքում թողարկված էսքիզների և թղթադրամների նմուշներին, ինչպես նաև կարող են ծանոթանալ բանկի ցուցափեղկում վերջերս ավելացված հնագույն մետաղադրամներին։ Կենտրոնական բանկի  այցելուների կենտրոնի աշխատակից Անժելա Գևորգյանը նշեց, որ տարեկան ունենում են մոտ 10 հազար այցելու, որոնց մեջ եղել են նաև արտասահմանցիներ, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում անցյալ տարի ունեցել են մոտ 1300 այցելու։  Ակնկալում են, որ  այս տարի այցելուների թիվը անհամեմատ շատ կլինի։