Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջ բաճկոնն ուղարկվել է լաբորատորիա

Հասարակություն
himnadir-xorhrdaran-470x265-1

«Հայ կանանց ճակատ»-ի անդամ Հասմիկ Սարգսյանի բաճկոնը ուղարկվել է լաբորատորիա»։ «Պարզելու համար,  թե ինչով է արված հարվածը»,- «Ա1+»-ին ասաց Հասմիկ Սարգսյանը։  Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին  նա հարձակման էր ենթարկվել Երեւանում՝  իրենց տան  շքամուտք մտնելիս։  Արդյունքում պատռվել էր նրա բաճկոնը։  Հասմիկ Սարգսյանը նշել էր, որ հարվածը շատ ուժգին չի եղել, տեւել է մի քանի ակնթարթ եւ դա արվել է սուր գործիքով․  «Դա նախկին իշխանության խուժանի գործն է։ Ի սկզբասնե վստահ էի,  որ չի  բացահայտվելու, քանի որ դա պատվեր էր նախկին իշխանության կողմից՝ ուղղակի  վախի մթնոլորտ ստեղծելու համար»,- ասում է «Հայ կանանց ճակատ»-ի անդամը։ Հասմիկ Սարգսյանն այս հարձակումը  կապում է «Սասնա ծռեր»-ի եւ Ժիրայր Սեֆիլյանի համախոհը լինելու հետ: Սա հարձակման արդեն 3-րդ դեպքն է:  Առաջին երկու անգամները մեքենան էին վնասել: