Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրևները ստիպել են հետաձգել աշխատանքները (տեսանյութ)

Հասարակություն
Untitled1-7

Վանաձոր-Ալավերդի Մ 6 միջպետական ճանապարհի շինարարարական աշխատանքները անձրևների պատճառով դադարեցվել են։ Ճանապարհը գտնվում է հիմնանորոգման փուլում։ Հիշեցնենք, որ աշխատանքները սկսվել են 2016 թվականից և նախատեսվում էր 32 ամսվա ընթացքում ավարտին հասցնել։ Այս տարվա մայիսի 1-ից պետք է սկսվեր ճանապարհի ասֆալտապատումը, սակայն ոչ բարենպաստ եղանակի պատճառով աշխատանքը հետաձգվում է, իսկ աշխատողները անգործ չմնալու համար տեխնիկան են վերանորոգում՝ սպասելով անձրևների դադարելուն։ Թեև միջպետական ճանապարհը պաշտոնապես փակ է , բայց երթևեկությունը այստեղ շարունակվում է, վարորդները բողոքում են՝ նշելով , որ շինարարությունը դանդաղ է ընթանում, իսկ տեղամասի պետը հավաստիացնում է, որ եղանակը չի խանգարի նշված ժամկետներում աշխատանքն ավարտին հասցնել։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ  տեսանյութում